Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
02.10.2015 | 00:24

... թե ՀՀԿ վերնախավում «միսկրծոցին» հասել է գագաթնակետին: Բանն այն է, որ թիմում այն կարծիքին են, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն «սղղալով» կանցնի, ու հիմա բոլորն անհանգիստ են, թե ինչպիսին է լինելու իրենց ապագան։ ՈՒ քանի որ խոր անհայտություն ու անորոշություն է, բոլորը բոլորին ատում են, բոլորը բոլորի վրա «բոչկա են գլորում»` պատգամավորից մինչև ընտրովի ու նշանակովի պաշտոններ: Առավել քիչ հավակնոտ ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում կարծիք են հայտնում, որ Սերժ Ազատիչը պետք է մի բան մտածի, «ջնջի, նոր տողից սկսի, քանի որ այսպիսի թիմով որևէ բանի հասնել հնարավոր չէ»:

Դիտվել է՝ 1552

Մեկնաբանություններ